ՖՈՏՈՇԱՐՔ. Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի և ՀՀ-ի

ՖՈՏՈՇԱՐՔ. Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը՝ ի  պաշտպանություն Արցախի և ՀՀ-ի

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր ժամը 18։30 Ազատության հրապարակում մեկնարկեց բազմահազարանոց հանրահավաք: Հավաքը հրավիրվել էր Հայաստանի և Արցախի պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման պահանջով, Ադրբեջանի և Թուրքիայի որդեգրած հակահայ քաղաքականության արդյունքում առաջացած առանցքային խնդիրներին առաջարկվող ձևաչափող դիմագրավելու կոչով:

ՀՀ-ի և Արցախի առջև ծառացած խնդիրները և դրանց հնարավոր լուծման եղանակները ներկայացնելուց հետո ելույթ ունեցող քաղաքական, հասարակական գործիչների առաջարկով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամրացրեցին Արցախի Հանրապետության դրոշը՝ ի նշան Արցախի հզորացման և զարգացման: