Կարևոր՝ աշխատող քաղաքացիների համար․ նոր կանոնները այսօրվանից սկսում են գործել

Կարևոր՝ աշխատող քաղաքացիների համար․ նոր կանոնները այսօրվանից սկսում են գործել

Աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումն ու փոփոխությունները սկսում են գործել այսօրվանից՝ նոյեմբերի 24-ից։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվել է հոկտեմբերի 2-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է նոյեմբերի 22-ին։

Փոփոխությունը 265-րդ հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է և աշխատում այլ վայրում, ու քանի դեռ վիճարկվում է առաջին աշխատավայրից ազատման հիմքերի օրինականության հարցը և մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, այդ հարկադիր պարապուրդը շարունակում է հաշվարկվել:

Անարդարացի մոտեցումը վերացնելու նպատակով նախատեսվում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի համար վճարել նախկին աշխատանքի համար վճարված վերջին 9 ամսվա աշխատավարձի չափով գումար:

Կվճարվի նաև նախկինում և հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել, ապա տրվելու է այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար: