Վաղը հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում․ Ազգային կոմիտե

Վաղը հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում․ Ազգային կոմիտե

Վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին, հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։ Այս մասին հայտնում է Ազգային կոմիտեն։

Նշենք, որ այսօր Երևանում և մարզերում իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաներ նույնպես իրականացվել են, իսկ  օրվա ավարտին քաղաքացիները հավաքվել են կառաարության շենքի մոտ և պահանջել հումանիտար միջանցք բացել խաղաղ բնակիչների համար:

Այսօր նաև իրազեկման երթեր են տեղի ունեցել Գյումրիում, Վանաձորում  և Կապանում: