«Բարսելոնան» հաղթեց «Սևիլիային» և իսպանական լիգայում ավելացրեց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ առավելությունը

«Բարսելոնան» հաղթեց «Սևիլիային» և իսպանական լիգայում ավելացրեց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ առավելությունը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։

Հանդիպումն ավարտվել է երկուշաբթի երեկոյան «Կամպ Նոու» մարզադաշտում։ Հաղթողների կազմում գոլերի հեղինակներ են դարձել Խորդի Ալբան (58-րդ րոպե), Գավին (70) և Ռաֆինյան (79): Հանդիպման 8-րդ րոպեին կատալոնական թիմի ավագ Սերխիո Բուսկետսը վնասվածք է ստացել և ստիպված եղել լքել խաղադաշտը։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում չի պարտվել «Սևիլիային» արդեն 15 հանդիպում, վերջին անգամ թիմը Անդալուզիայի ակումբին պարտվել է 2015 թվականի հոկտեմբերի 3-ին (1:2): Դրանից հետո «Բարսելոնան» տարել է 11 հաղթանակ, չորս անգամ թիմերը ոչ-ոքի են խաղացել։ Վերջին անգամ «Սևիլիան» Իսպանիայի առաջնությունում հաղթել է «Բարսելոնային» 2002 թվականի դեկտեմբերի 15-ին (3:0):

«Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որն այս տուրում 0:1 հաշվով պարտվել էր «Մալյորկային»։ «Սեւիլիան» 16-րդն է՝ 21 միավոր։