«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին

«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանը՝  վաշինգտոնյան բանակցությունների մասին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչը ինքը նախորդ շաբաթ ամբիոնից ներկայացրել է։ 

«Այո, սեղանին կա փաստաթուղթ․ այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Քանի որ հիմա այնտեղ բանակցություն է գնում, որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» ,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով բանակցող խմբին հանձնարարել է բանակցել ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում։

«Ես ասել եմ՝ հիշեք, այն թուղթը, որը բանակցում եք, ես եմ ստորագրելու»,- ընդգծեց նա։

Նա հայտնեց, որ բանակցություններին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է իր քաղաքական որոշմամբ։