Ուսապարկերի փոփոխությունից Երևանը չի փոխվում․ Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուսապարկերի փոփոխությունից Երևանը չի փոխվում։ Մի ուսապարկին կփոխարինի մեկ ուրիշը, որն առանց հոդաբաշխ բացատրության կհեռացվի պաշտոնից, նրան փոխարինելու կգա հերթական անանուն, ամորֆ, անկենսագիր, անձեռագիր մի անձեռոցիկ....
Ուղղակի կլինի այս նոր անձեռոցիկը մի քիչ թրաշամանուկ, լրիվ կամ մասամբ ձայնազուրկ, լիովին կտնօրինի Երևանի բյուջեն ու կվարի քաղաքային անոմալ մեծ չափերի նոր ձեռք բերած ավտոբուսը դեպի երևանցիների վերջին կանգառ...»։