Բաքվի պլանո՞վ
«Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ.»,- երեկ ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ուշագրավ է, որ այս տարեթվի մասին առաջինն ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Էլչին Ամիրբեկովը: Կարճ հիշեցնեմ, որ նա ասել է, որ Փաշինյանը, ըստ էության, համաձայնել է Բաքվի` Սահմանադրություն փոխելու պահանջին, սակայն ժամանակ է խնդրել՝ այդ հարցը լուծել հերթական վերարտադրությունից, այսինքն՝ ԱԺ 2026-ի ընտրություններից հետո:
Եթե Ամիրբեկովն այս հարցում ստում է, ինչո՞ւ Երևանը կոշտ արձագանքով չի հերքում նրա պնդումը ու դեռ ավելին՝ փաստացի առաջնորդվում է «Ճանապարհային քարտեզով», որը «գծել» է ադրբեջանցի դիվանագետը:
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Փաշինյանը փաստացի հարմարվել է այն իրավիճակի հետ, որ մինչև 2027 խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու:
Ինչևէ, սա է իրականությունը:
Մեր հասարակությունը նույնիսկ պատկերացում չունի Սահմանադրության փոփոխության հայեցակարգի մասին: Եթե դրանում կառավարման համակարգի փոփոխություն նախատեսված չէ, ապա այն, ըստ էության, ինքնանպատակ է ու դարձյալ գալիս է հաստատելու այն թեզը, որ այդ գործընթացի միակ մոտիվը Բաքվի պահանջը բավարարելն է:
Վահրամ Բագրատյան