Գագիկ Մելքոնյանն ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց, ՌԴ-ում․ «Իրավունք»

Գագիկ Մելքոնյանն ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում․  «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ  որոշ տեղեկությունների  Ռուսաստանի որոշ շրջանակներ լրջագույնս մտահոգվել են այն հարցով, որ մի շարք հայ  իշխանավորներ  ու գործարարներ,  ունենալով  մեծ բիզնեսներ Ռուսաստանում,  զբաղված են հակառուսական ակտիվ քարոզչությամբ: Այդպիսի  ամենակառկառուն դեմքերից մեկը  Գագիկ Մելքոնյանն է` ՔՊ-ական  պատգամավոր, որը նախկին իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի օրօք, դարձել էր գեներալ-լեյտենանտ:

Սույն «բարձր ինտելեկտուալ»  ռազմա-քաղաքական կերպարը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում: Մասնավորապես` Գագիկ Մելքոնյանը  փաստացի տիրապետում է  Կրասնոդարի մարզում  Սեւ ծովի մերձափնյա տարածքում  երկու  հյուրանոցի, որոնց  տիրություն է անում իր որդին: Նշենք, որ հյուրանոցները մեծ եկամտաբերությամբ են աշխատում: Այսինքն ստացվում է, որ Գագիկ Մելքոնյանը ռուսների դեմ աշխատելով թքում է նույն ամանի մեջ, որից սնվում է: 

Մյուս կողմից  Գագիկ Մելքոնյանը, բնականաբար,  միայն  այդ աղբյուրից չէ, որ ստանում է իր ֆինանսական եկամուտները: Հայաստանում նա ունի բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում` ինչքան էլ զարմանալի է կրթական ոլորտում: Հենց իրեն պատկանող քոլեջում օրերս իր թոռը դանակահարել է մեկ այլ  քոլեջի սանի: Մի խոսքով, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե Նիկոլի հակակոռուպցիոն  պայքարիստները  պատասխան տային, թե  որտեղից Գագիկ Մելքոնյանին այսքան  մեծ հարստություն, եթե նա  կյանքի մեծ մասը եղել է պետական աշխատանքի` բանակի համակարգում: Եվ արդյո՞ք, երբ Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների առաջին շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Ի դեպ, հարց է ծագում, ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Մելքոնյանը, չունենալով  որեւէ զինվորական կրթություն  ու կիսատ-պռատ ավարտելով  Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը,   1990 թվականից  հայտնվեց բանակում, որտեղից դուրս շպրտվեց միյան 2008 թ.-ին:  Ընդ որում,  մինչ բանակում հայտնվելը սույն «զորավարը»,  աշխատել է ընդամենը մեկ տեղ`  Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Հատկանշական է, որ բանակում անցկացրած այդ 18 տարիների ընթացքում «մեծն ռազմավար» Գագիկ Մելքոնյանը զբաղեցնում էր, որպես կանոն, թիկունքի, այսինքն` բանակի նյութատեխնիկական մատակարարման յուղոտ պաշտոնները: Դատեք ինքներդ...

1991 թվականին՝ հատուկ գնդի թիկունքի պետ, ապա հրամանատար։

1996 - 1998 թվականներին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության թիկունք վարչության պետ։

1998 - 2000 թվականներին՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատար։

2000 - 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չենք զարմանա, եթե Գագիկ Մելքոնյանի եւ իր նման  Ռուսաստանում ուտող-ուրացողների որոշ  հայ բիզնեսմենների համար, որոնք  Ռուսաստանի աշխատած փողերով ֆինանսավորում են հակառուսական գործիչներին եւ գործընթացները,  կյանքը այլեւս այդքան քաղցր չի թվա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում