Ո՛չ ինքն է ողջ մնացել, ո՛չ էլ երեխան․ հայտնի է Մարգարիտա Մարությանի մահվան պատճառը

Ո՛չ ինքն է ողջ մնացել, ո՛չ էլ երեխան․ հայտնի է Մարգարիտա Մարությանի մահվան պատճառը

Ինչպես երեկ հայտնել էինք, մահացել է Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը՝ Մարգարիտա Մարությանը։

Այդ մասին հայտարարություն էր տարածել ՀՀ դատավորների միությունը, որում մասնավորապես ասված էր․

«ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր՝ Մարգարիտա Մարությանի մահվան կապակցությամբ: Մարգարիտա Մարությանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 26 – ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Նարեկ սգո սրահում»։

Ըստ ArmDay-ի տեղեկությունների՝ Մարգարիտան ունեցել է երիկամների հետ կապված խնդիր, որի հետևանքով բժիշկները վերջինիս խորհուրդ չեն տվել հղիանալ, քանի որ երեխա ունենալու դեպքում ողջ մնալու հավանականությունը նվազագույն է եղել։

Չհետևելով բժիշկների խորհրդին Մարգարիտան որոշել է ռիսկի գնալ և հղիանալ, ինչի արդյունքում ո՛չ ինքն է ողջ մնացել, ո՛չ էլ երեխան։