Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ամերիկացի համանախագահի հետ․ ի՞նչ են քննարկել

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ամերիկացի համանախագահի հետ․ ի՞նչ են քննարկել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հայտնել է ՀՀ Ազգային ժողովը։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: