Թուրքիայի գործարաններից մեկում շոգեկաթսա է պայթել․ տուժել է 3 աշխատակից (տեսանյութ)

Անցած գիշեր Թուրքիայում գտնվող գործարանում շոգեկաթսա է պայթել․ միջադեպի հետևանքով տուժել է երեք աշխատակից, նրանց մարմնի տարբեր մասերում այրվածքներ են առաջացել․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում Ադափազարի շրջանի Քերեստեգիլեր արդյունաբերական գոտում գտնվող գործարանում։
Պայթյունի հետեւանքով գործարանի մի մասում հրդեհ է բռնկվել։ Իրավիճակի մասին լուրերից հետո մարզ են ուղարկվել բազմաթիվ հրշեջ, բժշկական և ոստիկանական խմբեր։ Հրդեհը մեկուսացվել և մարվել է դեպքի վայր ժամանած հրշեջների ուժերով։
Տեսանյութն՝ այստեղ