Բժիշկը նևրոզի թաքնված մի ախտանիշ է նշել

Սրտաբան Աննա Կորենևիչն ասաց, որ նույնիսկ առողջ ապրելակերպ վարող մարդիկ զգում են ճնշման բարձրացում:
Բժիշկն իր տելեգրամյան ալիքում բացատրել է, որ այս խնդրի պատճառը կարող է լինել նևրոզը։
Կորենևիչի խոսքով՝ 95 տոկոս դեպքերում, երբ մարդն իրեն վատ է զգում, նրա մոտ արյան բարձր ճնշում է նկատվում։ Ավելին, նրա թռիչքները տարակուսելի են, քանի որ դրանցից զերծ չեն նույնիսկ առողջ ապրելակերպի կողմնակիցները։
«Շատերը բնականաբար շփոթված են. Ի՞նչ է կատարվում։ Փորձում եմ հետևել բժիշկների առաջարկություններին։ Ոչ մի գրամ ոգելից խմիչք, սուրճը վաղուց մոռացվել է, յուղոտ, տապակած, քաղցր ու աղի ուտելիքները խստիվ արգելված են, բայց ճնշումը շարունակում է բարձրանալ»,- օրինակ է բերել մասնագետը։
Բժիշկը նման դեպքերում վատառողջությունը նշել է որպես նևրոզի ոչ ակնհայտ ախտանիշ, իսկ պատճառը բացասական հույզերին ի պատասխան ադրենալինի արտազատումն է։
«Հորմոնի արտազատումը հնարավոր չէ չեզոքացնել դեղամիջոցներով»,- զգուշացրել է բժիշկը։
Վիճակը կայունանում է միայն այն ժամանակ, երբ մարդուն հաջողվումէ հանգստանալ։