Ֆրանսիան ՀՀ-ում նոր դեսպան կունենա

Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օլիվյե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան․ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:
«Արտաքին գործերի հարցերով խորհրդական պարոն Օլիվիե Դեկոտինիեն 2023 թ․ հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- գրել է Ջորկաեֆը