Ո՞րն է ամենաօգտակար համեմունքներից մեկը ու ինչպե՞ս է այն անդրադառնում առողջության վրա

Ո՞րն է ամենաօգտակար համեմունքներից մեկը ու ինչպե՞ս է այն անդրադառնում առողջության վրա

Քարրին շատ տարածված համեմունք է, որը սովորաբար կիրառվում է ուտեստներին ավելի վառ համ հաղորդելու համար, սակայն քչերին է հայտնի, որ այն նաև շատ օգտակար է օրգանիզմի համար։

Ինչպես նշել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը «Яндекс Дзен»-ի իր ալիքում, քարրին պարունակում է քրքում, սև պղպղեղ ու կոճապղպեղ, իսկ այս համեմունքների համադրությունը դանդաղեցնում է ծերացման գործընթացներն ու պաշտպանում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացումից։

«Քարրիի երեք բաղադրիչներն ստեղծում են յուրահատուկ պայմաններ, որոնք նպաստում են կյանքի տևողության երկարացմանը, կանխում են տարիքային հիվանդությունների, օրինակ՝ աթերոսկլերոզի կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը, ինչպես նաև կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը», - նշել է մասնագետը։

Նման արդյունքի հասնելու համար սննդաբանը խորհուրդ է տվել քարրին սննդին ավելացնել օրական մի քանի անգամ։ Նա նաև հավելել է, որ այս համեմունքը նպաստում է անոթների մաքրմանը խոլեստերինի ավելցուկից։