Նոր վիրուսը կարող է ավելի վտանգավոր լինել, քան քովիդը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացում է տարածել՝ ասելով, որ աշխարհը պետք է պատրաստվի հաջորդ համաճարակին, որը կարող է ավելի մահացու լինել, քան Covid-19-ը։ Այս մասին ԱՀԿ ղեկավարն ասել է Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովում իր զեկույցը ներկայացնելիս:
Թեդրոս Ադնոմն ասել է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի մի վիրուսի, որն ավելի մահացու է, քան Քովիդը։
«Կա վտանգ, որ վիրուսը կհանգեցնի հիվանդության և մահվան։ Մենք պետք է պատրաստ լինենք վճռական, հավաքական և հավասարապես արձագանքելու։ Այս սերունդը պարտավորություն ունի չգնալ փոխզիջման համավարակի հետ, քանի որ սրանք այն մարդիկ են, ովքեր զգացել են, թե որքան սարսափելի կարող է լինել փոքրիկ վիրուսը»,- հայտարարել է նա։