Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ

Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ

Ատոմ Ջանջուղազյանը ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ։ Փակ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, 70-ն էլ` կողմ: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել Քվերակությանը:

Ֆինանսների նախկին նախարարին այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր նաև գլխադասային հանձնաժողովում: Նախկին նախարարը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:Ատոմ Ջանջուղազյանը նախկինում ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, երկար տարիներ եղել է գլխավոր գանձապետը, պետական համակարգում է 1991 թվականից: