Վթարային ջրանջատումներ մի շարք հասցեներում

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապրիլի 21-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան 1 - 7 շենքերի ջրամատակարարումը:
Ժամը 11:30-14:30-ն կդադարեցվի Սարմեն փողոցի ջրամատակարարումը:
Ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Արարատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: