Ինձ քննադատում են Ալմա Աթիի հռչակագրի համար. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով.
«Անկախ պետություն ունենալը ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների և տառապանքների գնով։ 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեում ՀՀ ժողովուրդը այո՛ ասաց անկախությանը։ Բայց հետագայում պարզվեց, որ սա անկախության ամենահեշտ պահն էր, Հայաստանի ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսագիտական ու քաղաքական ճգնաժամերին, պատերազմներին և աղքատությանը։ Վերջին շրջաններում շատ հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991թ դեկտեմբերի Ալմա Աթիի հռչակագրի և դրա հետ փողկապացված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաև ՀՀ կողմից»,- ասաց Փաշինյանն իր ուղերձում։
Մանրամասները՝ տեսանյութում