Այս սովորությունը 70 անգամ մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը

Սրտանոթային վիրաբույժ Դմիտրի Նեկրասովը պատմել է, թե որ սովորությունն է 70 անգամ ավելացնում սրտի կաթվածի հավանականությունը։ Այդ մասին բժիշկը զգուշացրել է Life.ru-ի հետ զրույցում։
Որպես այդպիսի սովորություն Նեկրասովն անվանել է ծխելը։ «Մարդը որքան երկար է ծխել, այնքան երկար ժամանակ կպահանջվի վերականգնելու համար, բայց դա հնարավոր է: Կարևոր է ծխելուց հրաժարվելը համատեղել ֆիզիկական ակտիվության, ճիշտ սնվելու և անհրաժեշտության դեպքում դեղորայքային աջակցության հետ»,- նշել է բժիշկը։
Բժիշկն ասել է, որ ավելորդ քաշը նույնպես վնասակար է սրտի համար։ Մարմնի զանգվածի 25 ինդեքսը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։
Բացի այդ, չափազանց ֆիզիկական ակտիվությունը նույնպես լավ չէ սրտի համար։ Նեկրասովի խոսքով՝ այս օրգանի առողջության վրա ավելի բարենպաստ ազդեցություն են ունենում քայլելը, լողը, հեծանիվ վարելը, ստացիոնար հեծանիվով մարզվելը և մաքուր օդում քայլելը, քան ինտենսիվ ֆիզիկական վարժությունները։
Բացի այդ, բժիշկը առասպել է անվանել այն պնդումը, թե ալկոհոլը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ սրտի վրա։ «Ցանկացած չափաբաժնի դեպքում ալկոհոլը պարունակում է թունավոր նյութեր, որոնք բացասաբար են ազդում սրտի և արյան անոթների վրա: Ավելին, կանխարգելումը հազվադեպ է սահմանափակվում մեկ բաժակ գինիով։ «Սրտի համար լավագույնը սովորական ըմպելիքներն են՝ գազավորված ջուր, թեյ, սուրճ՝ չափավոր քանակությամբ»,- ընդգծել է նա։