Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 միլիոն դոլարով (լուսանկարներ)

Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 միլիոն դոլարով (լուսանկարներ)

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 միլիոն դոլարով։

«Չիկագո Բուլզի» նախկին բասկետբոլիստը 1996-1997 մրցաշրջանում այս մարզաշապիկը կրել է առնվազն 17 խաղում։ Իր վաճառքից ի վեր մարզաշապիկը մնացել է մասնավոր ձեռքերում, ինչը հազվադեպ է Ջորդանի հետ կապված հուշանվերների դեպքում:

Այն NBA-ի բոլոր ժամանակների 4-րդ ամենաթանկ մարզաշապիկն է և միակ կարմիր մարզաշապիկը խաղացողի առաջին հինգ առաջնությունների սեզոններից, որ աճուրդի է հանվել:

Նաև վաճառվել են մարզիկի երեք այլ իրեր և ստորագրված ամերիկյան դրոշը, որը Ջորդանը կրել է 1992 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո: