Հայկ Մարությանին պետք ա փոխանցեք, որ կրկեսի մասնակիցները սխալ դահլիճ են մտնում․ Ավագյան

Երևանի ավագանու արտահերթ նիստին այսօր չէր եկել նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը։

Մարությանի խմբակցությունից բողոքներ ներկայացրեցին, հետո մեղադրանքներ հնչեցրեցին նաև «Հանրային ձայն» և «Հանրապետություն» խմբակցությունների ավագանու անդամների հասցեին, հետո բոյկոտեցին նիստն ու հեռացան։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց, որ մյուս նիստին բարձրաձայնելու է կրկեսի հարցը.

«Կրկեսը բացենք, որովհետև կրկեսի մասնակիցները սխալ դահլիճ են մտնում․ Հայկ Մարությանին պետք ա փոխանցեք»։

Մանրամասները՝ տեսանյութում