Մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են իշխանության կողմից ընտրված կազմակերպությանը տրամադրել տվյալներ

Մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են իշխանության կողմից ընտրված կազմակերպությանը տրամադրել տվյալներ

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Արտակ Գասպարյանը նրան հարցրել է.

«Հասկանում եմ, որ շարունակվող քաղաքական բռնաճնշման և տնային կալանքի պայմաններում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվել չեք կարողանում, բայց այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի եք իրականացվող չարեփոխման մասին»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Անկախ իմ հարկադիր անշարժ վիճակից՝ հնարավորինս հետևում եմ մեր պետության կյանքի տարբեր ոլորտներին, և ոչ մի տեղ, ոչ մի ոլորտում չկա հուսադրող, դրական, որակյալ որոշում կամ դրա իրականացում։

Երևանում տրանսպորտային խնդիրը մեր հանրային կյանքում հիմնականում բուռն քննարկվում է՝  համարժեք թանկացման և անկառավարելիության աստիճանը բարձրացնող աբսուրդ լուծումների համատեքստում, ի լրումն որոնց կցանկանամ շեշտել այլ, առավել վտանգավոր հանգամանք։ Մեկ, տեխնիկապես անպատրաստ օպերատորին ակամայից փոխանցվում է անձնական տվյալների հսկայական շտեմարան, ինչն ինքնին ավելի թանկարժեք և վտանգավոր խարդավանք է, քան 100 դրամը 300 դարձնելը։