Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը կապված է հոգեկան խանգարման հետ. գիտնականներ

Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը կապված է հոգեկան խանգարման հետ. գիտնականներ

Գիտնականների միջազգային թիմը հարցում է անցկացրել 566 մարդկանց շրջանում եւ պարզել, որ միջին կրիպտոներդրողը «ուռճացված էգոյով հաշվանկատ հոգեկան հիվանդ է»։ Հետազոտության մասնակիցներին խնդրել են հարցաթերթիկներ  լրացնել՝ նրանց անձնային գծերը  վերլուծելու համար: Նրանք պատմել են նաեւ կրիպտոարժույթի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։

Հարցման յուրաքանչյուր չորրորդ մասնակից հայտնել է, որ կրիպտոներդրումներ է կատարել, իսկ երկու երրորդը հայտնել է թվային արժույթների նկատմամբ հետաքրքրության մասին: Հետաքրքրություն առաջացրած պատճառների թվում էին հավատը կառավարական դավադրության նկատմամբ (իսկ կրիպտոշուկան դեռ վատ է վերահսկվում), դրական տրամադրվածությունը, այսինքն՝ գործընթացից հաճույք ստանալը եւ կրիպտոարժույթների ապագայի նկատմամբ հավատը եւ շահույթը բաց թողնելու վախը:

Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կրիպտոարժույթի նկատմամբ հետաքրքրության եւ այդ հետաքրքրության պատճառների հետեւում թաքնված են մութ անհատականության գծերը՝ «մութ տետրադը»՝ նարցիսիզմ, հոգեպատիա, մաքիավելիզմ եւ սադիզմ, բոլորը՝ առանց կլինիկական դրսեւորումների:

Նարցիսիզմը կապված է կրիպտոարժույթների նկատմամբ դրական վերաբերմունքի հետ, մաքիավելիզմը կապված է դավադրության նկատմամբ հավատի հետ, իսկ հոգեպատիան եւ սադիզմը կապված են ինչ-որ բան բաց թողնելու վախի հետ, պարզաբանել են հետազոտության հեղինակները: «Մութ տետրադը նաեւ հաճախ կապված է ռիսկային վարքագծի հետ»,- ասում են գիտնականները։