Վարիկոզ․ որոնք են նշանները, ինչպես կանխարգելել կամ բուժել

Երակների վարիկոզ լայնացումից տառապում է աշխարհի բնակչության գրեթե կեսը։ Այս հիվանդությունը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել, այդ պատճառով կարեւոր է վաղ շրջանում դրա հայտնաբերումն ու բուժումը։
Երակների վարիկոզ լայնացումը խոսում է օրգանիզմում լուրջ խախտումների մասին։ Ռիսկի խմբում են նրանք, ովքեր գենետիկորեն անոթների թույլ պատեր ունեն։
Որոնք են վարիկոզի նշանները՝
Այրող ցավ ոտքերում
Գիշերային մկանային ջղաձգումներ
Ցավ քայլելիս
Ոտքերի այտուցվածություն
Ոտքերում ծանրության զգացողություն
Ստորին վերջութների մաշկի փոփոխություն
Երակների ընդգծվածություն
Վարիկոզի առաջին իսկ նշանների դեպքում դիմեք բժշկի, քանի որ այս հիվանդությունն առավել հեշտ բուժվում է վաղ շրջանում։
Վարիկոզի կանխարգելումը.
Եթե երակների պատերը թույլ են, հիվանդությունը կարող է ավելի արագ զարգանալ։ Հետեւաբար, պրոֆիլակտիկայի համար պետք է հետեւել այս կաննոներին։
Խուսափեք նույն դիրքում երկար մնալուց, եթե նստակյաց աշխատանք ունեք, պարբերաբար կանգնեք, քայլեք։
Ակտիվ կենսակերպ վարեք, թեթեւ սպորտով զբաղվեք։
Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ծանր սպորտաձեւերից նույնպես, գրում է Բուժինֆոն։