Ո՞ր ծնողները կարող են իրական տաղանդներ ծնել․ նշվել են արյան խմբեր

Պարզվել է, որ սովորելու կարողությունն ու տաղանդը ծնողներից փոխանցվում են երեխաներին։ Մենք հաճախ բնավորության գծեր ենք ժառանգում մեր ծնողներից և մերձավոր ազգականներից: Գիտնականների հետաքրքիր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու արյան խումբը կապված է ինֆորմացիան ընկալելու, հիշելու և վերարտադրելու ունակության հետ։
Գիտնականներն ուսումնասիրել են արյան բոլոր չորս խմբերի հազարավոր կրողների ու հետաքրքիր արդյունքներ են ստացել։
Պարզվել է, որ առաջին արյան խումբ ունեցող մարդկանցից ծնված երեխաներն ամենից հաճախ տաղանդ են ցուցաբերում երաժշտության, գրականության, հումանիտար գիտությունների մեջ։
Արյան երկրորդ խմբի կրողները դաստիարակում են երեխաներին, որոնք ունեն քննադատական մտածողության հմտություններ ու հաջողությամբ զբաղվում են նոր տեխնոլոգիաների և ծրագրավորման մշակմամբ:
Արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ հաճախ ծնում են ստեղծագործ և զգայուն երեխաներ, ովքեր հատուկ աջակցության և մեղմության կարիք ունեն։
Իսկ արյան չորրորդ խմբի կրողների թվում կան տաղանդավոր մարզիկներ, որոնք բավարար ջանքերի դեպքում մեծ հաջողությունների են հասնում այս ոլորտում։
Այնուամենայնիվ, արյան խմբի ազդեցությունը մարդու կարողությունների վրա միակ գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է խնամողների աջակցությունն ու շրջակա միջավայրի ազդեցությունը: