Փաշինյանը հանդիպել է ՔՊ-ականներին, ի՞նչ է քննարկվել․ մանրամասներ

Փաշինյանը հանդիպել է ՔՊ-ականներին, ի՞նչ է քննարկվել․ մանրամասներ
Լուսանկարը՝ արխիվային

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում այսօր ծառատունկից  անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իրեն հավատարիմ ՔՊ-ականների հետ։ 

Լուրը փորձեցինք պարզել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, որը ևս, ըստ մեր աղբյուրի, եղել է հանդիպմանը։ 

«Այո՛, նման հանդիպում եղել է, բացառապես կուսակցության գործունեության վերաբերյալ քննարկում է եղել»,- MediaHub-ին ասաց Ալեքսանյանը։ 

Հարցին, թե արդյո՞ք կուսակցության վարչության ընտրության հարցը ևս քննարկվել է, որը, հիշեցնենք, մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պարզվեց, որ ընտրության արդյունքները կեղծվել են, Ալեքսանյանը պատասխանեց՝ բացառապես ոչ։ 

Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանեց։ 

Նշենք, որ ըստ մեր աղբյուրի, այսօրվա հանդիպմանը ներկա է եղել նաև ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը։ 

Հատկանշական է, որ Փաշինյանի հավատարիմներից Սուրեն Պապիկյանը հանդիպմանը, համենայնդեպս սկսվելու պահին, ներկա չի եղել։ Նա հանդիպման մեկնարկին, այսինքն՝ 14:00-ի սահմաններում եղել է հրաձգարանում։ Թե ավելի ուշ միացե՞լ է հանդիպմանը՝ հայտնի չէ։ 

Նարե Գնունի