Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (19.01.2024)

1.  ՆԱՏՕ-ի ուժերն այս ամիս, վերջին 40 տարվա ընթացքում, Եվրոպայում ամենախոշոր զորավարժությունները կանցկացնեն։ Դրանց կմասնակցեն Հյուսիսատլանտյան ռազմական դաշինիքի անդամ երկրների և Շվեդիայի մոտ 90 հազար զինվորականներ, վարժանքներում կներգրավվի ցամաքային, օդային, ծովային ռազմատեխնիկա։ Զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։
2.  Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի Կլինցի քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստում: Նշվում է, երբ այն ոչնչացվել է, զինամթերքը ընկել է Կլինցովի նավթի պահեստի տարածքում: Հրդեհի տարածքը հասել է հազար քառակուսի մետրի, այրվում է բենզինով չորս տանկեր՝ 6 հազար խմ ընդհանուր ծավալով։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
3.  Իրանը հրապարակել է անօդաչու թռչող սարքերի կադրեր, որոնք իբր ցույց են տալիս Պակիստանի Բելուջիստանում գտնվող Ջեյշ ալ-Ադլ ճամբարները հարձակումից առաջ և հետո։ Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը հարվածներ էին հասցրել Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին։ Իրանի հարձակումից երկու օր անց Պակիստանն իր հերթին հարվածել էր Իրանում յոթ թիրախների։ 
4.  Դեղորայքով բեռնատարներ են ժամանել Գազա. հայտնում են Իսրայելական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ պաղեստինցիների համար դեղեր տեղափոխող 5 բեռնատարներ մտել են Գազայի հատված։ Մարդասիրական բեռը նախապես ստուգվել է Քերեմ Շալոմի իսրայելական անցակետում։ Ավելի վաղ Կատարը հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ՀԱՄԱՍ-ի և Թել Ավիվի միջև՝ Գազայի հատվածում պաղեստինցիների համար, նույն բեռի դիմաց դեղորայք մատակարարել իսրայելցի պատանդներին։
5.  Առնվազն ինը մարդ է մահացել Ֆիլիպինների Դավաո դե Օրո նահանգում կրոնական միջոցառման ժամանակ տներից մեկում սողանքի հետևանքով։ Երկու մարդ դեռ անհետ կորած է համարվում, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նահանգում գրանցվել է եղանակի հետ կապված 73 միջադեպ: Ավելի քան 3,4 հազար ընտանիք տեղափոխվել է տարհանման կենտրոններ։