Ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկանի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում

Ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկանի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում

Այս պահին իրավիճակը շփման գծում հանդարտ է, հավելյալ լարվածության օջախներ չկան։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ ներկայացնելով ինչ է կատարվում շրջափակված Արցախում ադրբեջանական դիվերսիայից հետո։

«Ադրբեջանցիները հետապնդել են ոստիկաններին՝ իրենց մարտական դիրքից իջնելով այդ հատված, կատարել են ահաբեկչական գործողություն, Ոստիկանական զորքերում ծառայողների սպանություն։ Նրանք ցույց են տալիս, որ Արցախը որևէ ճանապարհով չի կարողանա արտաքին աշխարհի հետ կապ ունենալ, մնացած ամեն բան՝ ինչ ասվում է իրենց կողմից, քողարկում է իրենց արարքները։ Դեպքը եղել է շփման գծում, ոչ ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտում»,- նշել է Արցախի պետնախարարը՝ վստահեցնելով, որ այս դեպքի առնչությամբ ՌԴ մոտեցումները չեն տարբերվում մեր մոտեցումներից։ 

Նա նշել է, որ Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։ 

«Ադրբեջանցի դիվերսանտները, բախվելով հայկական կողմի պատասխան գործողություններին և ձախողելով իրենց առաքելությունը, դիմել են ռուս խաղաղապահներին՝ խնդրելով դադարեցնել կրակը և օգնել հետ վերցնել ոչնչացված ահաբեկիչների մարմինները», - նշել է նա։ 

Պետնախարարը ընդգծել է՝ Բաքվի նպատակներին է Արցախի ժողովրդից ստանալ ինչ հնարավոր է, սակայն պետք է հասկանան, որ զիջելու, չպայքարելու որևէ հնարավորություն չկա։

«Մենք կարող ենք ունենալ բանակցություն, շփում և հանդիպումներ կոնկրետ հարցեր լուծելու համար։ Այս 3-ի համար էլ չունենք անհրաժեշտ պայմաններ»։