Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն: ԿԽՄԿ-ի մեքենաները հետադարձ ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք»,- ասաց Ամատունին: