ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև. որն է պատճառը

Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին, հայտնում են ԱԳՆ-ից:
Այցի շրջանակում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: