Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը պղծելու դեպք վերաբերյալ

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը պղծելու դեպք վերաբերյալ

 Այսօր օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել, հայտնելով, որ պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: MediaHub.am-ը ոստիկանություն էր դիմել պարզելու, թե դեպքի առնչությամբ ահազանգ եղե՞լ է, թե՝ ոչ։ Մեր հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ ստացել են, նյութեր են նախապատրաստվում։

«Ապրիլի 13-ին ժամը 18.18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով դիտավորյալ հարվածել և վնասել են Մաշտոցի պողոտա և Խորենացի փողոց խաչմերուկում տեղադրված հերոս՝ Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Զանգահարող քաղաքացուց ընդունվել է հաղորդում: Վնասի չափը պարզվում է»,- հայտնեցին ոստիկանությունից։

Արմինե Նավոյան