Մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ երբեք չեն եղել․ Բաբկեն Հարությունյան

Մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ երբեք չեն եղել․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Էկոնոմիկայի նախարարի ասածի մեջ, թե ունենք տնտեսական աճ, բայց տարվա վերջում կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որևէ հակասություն չկա։ Ի՞նչ կա սրանում զարմանալի, չգիտե՞ք, որ Հայաստանում հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի աղքատանում, չգիտե՞ք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տնտեսությունը մոնոպոլացված է, չգիտե՞ք օլիգարխները չնչին բացառություններով մնացել են նույնը, փոխվել է միայն նրանց միջև ուժերի հարաբերակցությունը։ Չգիտե՞ք, որ շուկայի 《ազատականության 》միակ տեսանելի փոփոխությունը Նիկոլի ու իր ՔՊ-ական շրջանակի գերարագ բիզնեսի մեջ մտնելն էր, ակնթարթային հարստանալը։

Զարմանալու ի՞նչ կա, ոնց կարող է դրամն էական արժևորվել, բայց միաժամանակ ներմուծվող ապրանքները էական թանկանալ։ Պարզ է չէ՞, ներմուծողները հարստանալու են, իսկ տեղական արտադրողներն ու հայաստանցի սպառողները` սնանկանալու։

Մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ երբեք չեն եղել, նախկինում էլ, հիմա էլ օլիգարխները տնօրինել և տնօրինում են տնտեսության մեծ մասին, փոխվել են միայն սրանց իշխանական 《տերերը》։

Նիկոլի ամենալկտի ստերից մեկն էլ օլիգարխիայի չեզոքացման և շուկայի ազատականացման խոստումն էր։

Բա թե ով ինչ ուզի կներմուծի, չէ՞ հա»։