ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան․ նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։