Առողջության համար օգտակար ըմպելիքներ

Առողջության համար օգտակար ըմպելիքներ

Ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմը 60 %-ով բաղկացած է հեղուկից: Ջուրը, որը բջիջները հարստացնում է թթվածնով, կանխարգելում է ճարպակալումը: Սակայն կարևոր է ոչ այն, թե ինչքան ենք մենք ըմպում, այլ ինչ ենք ըմպում:

Բացի 2.5 լիտր ջրից, որն անհրաժեշտ է խմել ամեն օր, գիտնակաները նաև խորհուրդ են տալիս խմել այնպիսի խմիչքներ, որոնք պարունակում են զանազան վիտամիններ, հաղորդում է Globalscience-ը:

Անանուխի թեյը հանում է հոգնածությունը, ամրապնդում քունը, բարելավում է մարսողական համակարգը:

Կանաչ թեյը պարունակում հակաօքսիդանտներ և ֆլավոնիդներ, որոնք ամրապնդում են սրտանոթային համակարգն ու ոսկորները, ինչպես նաև պաշտպանում են քաղցկեղից:

Սոյայի կաթը պայքարում է խոլեստիրինի դեմ:

Անյուղ կաթը հարուստ է կալցիումով, սպիտակուցներով, ինչպես նաև՝ վիտամին D-ով:

Լոլիկի հյութն օգնում է պայքարել օնկոլոգիական հիվանդությունների դեմ:

Լոռամրգիի օշարակն օրգանիզմի վրա թողնում է հակաբորբաքային ազդեցություն:

Կակաոն և տաք շոկոլադը նպաստում են երջանկության հորմոնի արտադրմանը (էնդորֆին), ինչն օգնում է բարձրացնել տրամադրությունը և ազատվել գլխացավից: