ՖՈՏՈՇԱՐՔ. Նորարարական մոտեցումներով յուրօրինակ հնչերանգներ կերտողները

 ՖՈՏՈՇԱՐՔ. Նորարարական մոտեցումներով յուրօրինակ հնչերանգներ կերտողները

Երգարվեստը հիմնված է ձայնին տիրապետելու վարպետության վրա: Ազգային երգեցողության ինքնատիպության ձևավորման մեջ առանձնահատուկ դեր է կատարում լեզվի հնչյունային կազմը, որը ներգործում է ձայնարտադրության վրա։ Հայկական երգարվեստում իր ուրույն տեղն ունի նաև հայկական «Relax project» բենդը: «Relax project»-ի անվանացանկում ներառված են ինչպես հայկական ազգային երգեր, այնպես էլ՝ միջազգային հիթեր, որոնք թարմացվում են նորարարական երանգներով և ներկայացվում յուրօրինակ գործիքավորմամբ: Mediahub.am-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկա է գտնվել «Relax project» բենդի միջոցառմանը և ամբողջացրել կատարողների հնչերանգների ներքո ստեղծված խորհրդավոր միջավայրը: