Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ N զորամասի սպայակազմի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ N զորամասի սպայակազմի հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մարտի 11-ին շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու  կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:  

Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։