Ռուսներին տեղյակ ենք պահել, ոչխարներին ադրբեջանցիներից վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ Ղուլունց

Ադրբեջանցիները գողացել են Արավուս համայնքի բնակչի ոչխարները, այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, պետք է երեկոյան վերադարձող ոչխարների թիվը հաշվենք ու հասկանանք, թե քանիսն են գողացել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ղուլունցը փոխանցեց, որ ոչխարները մեկ բնակչի են պատկանում։
«Չգիտենք, թե երբ կվերադարձնեն, տեղյակ ենք պահել ռուսներին, իրենք պետք է վերադարձնեն, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Իրականում, պարզ չէ, թե ոչխարներն ինչ հանգամանքներում են հայտնվել ադրբեջանական կողմում, չգիտենք՝ գողացել են, թե կենդանիներն են մոլորվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանն ահազանգել էր, որ մոտ կես ժամ առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանին ադրբեջանցիները բնակչի ոչխարներ են գողացել։ «Ազերի բաշիբոզուկները գողացել են Արավուս գյուղին պատկնող մոտ 200 ոչխար: Հրաման է եղել չկրակել բաշիբոզուկների ուղղությամբ»,- գրել է նա։
Լիաննա Թորոսյան