Մեկ զբոսաշրջիկը Հայաստան է բերում 1000-1200 դոլար․ Առուշանյան
2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ կատարելով զբոսաշրջության թեմային, ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշեց, որ 2023թ սեպտեմբերի տվյալներով Հայաստան էր այցելել 1.8 մլն զբոսաշրջիկ, այսինքն այսօրվա դրությամբ խոսքը մոտ 2 միլիոն զբոսաշրջիկների մասին է, որ եկել են ՀՀ: Նրա խոսքով, ըստ հաշվարկների՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստան է բերում 1000-1200 դոլար, այսինքն ստացվում է, որ մոտ 2 միլիարդ դոլարի մուտք ենք ունեցել Հայաստան այս տարվա ընթացքում, ինչը կազմում է մեր ՀՆԱ-ի 10%-ը։
Ապա հետաքրքրվեց՝ մեր հարևան երկրներն ունեն հարկային ավելի լավ ռազմավարություն, ինչը մեզ խանգարում է այս ոլորտում։
«Զբոսաշրջիկը, ավելի հավանական է, որ Booking-ից հյուրանոց կամրագրի, քան տուրօպերատորի միջոցով, իսկ Booking-ն ու նման կազմակերպությունները հարկ չեն վճարում։ Այստեղ խոսքը ներգնա զբոսաշրջության ռազմավարության մասին է, որը ՀՀ-ի համար ունի և՛ տնտեսական, և՛ ռազմական նշանակություն»,- շեշտեց Առուշանյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
Մանրամասները՝ տեսանյութում