Ֆրանսիացի կինոաստղը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

«Il et elle» ֆրանսիական ֆիլմի աստղ Նիկոլա Բեդոսին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ չորս հոդվածներով. հայտնում է Mediapart-ը։
Առաջին հայցը ներկայացրել է մի կին, որը նախընտրել է անհայտ մնալ։ Ենթադրյալ տուժողը հայտարարել է, որ հունիսի սկզբին Բեդոսը հարբած վիճակում բռնաբարել է իրեն։
Միջադեպը առաջացրել է հանրային դժգոհություն, և ևս երեք կանայք խոստովանել են, որ դերասանի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների։ Ավելին, նրանցից մեկը հայտարարել է, որ ենթադրյալ հանցագործության պահին ինքը անչափահաս է եղել։
Մեկ այլ կնոջ խոսքով՝ իրեն բռնաբարել են դեռ 1999թ.. բայց նրա մեղադրանքները դատարանում չեն դիտարկվի՝ դեպքի պահից 20-ամյա վաղեմության ժամկետը լրանալու պատճառով՝ Ֆրանսիայի օրենքներով։
Այժմ Նիկոլաս Բեդոսը հետաքննության տակ է։ Նրա գործով դատական նիստը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարին։ Դերասանի փաստաբան Յուլիա Մինկովսկին հրաժարվել է մեկնաբանություններից։