Բժիշկը զգուշացրել է կոսմետոլոգիական նոր վտանգավոր ներարկումների մասին

Կոսմետոլոգիա է ներմուծվում գեղեցկության նոր թրենդ։
Մարդկանց առաջարկում են բոտոքսը փոխարինել սաղմոնի կաթով ներարկումներով։ Հիմնական պատճառը պոլիդեօքսիռիբոնուկլեոտիդ (PDRN) նյութն է, որն օգնում է բուժել մաշկի վնասվածքները, նվազեցնում է բորբոքումն ու խթանում կոլագենի արտադրությունը, գրել է aif-ը։
Այնուամենայնիվ, բժիշկներն ահազանգում են այս նոր արտադրանքի մասին։ Սաղմոնի կաթի ԴՆԹ-ում առկա նյութը կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի և մահվան: Ինքնին սպիտակուցային դեղամիջոցի ստեղծման գործընթացը չի բացահայտվում, և դրա մեջ կարող են մնալ վնասակար բաղադրիչներ։
«Սաղմոնի սերմնահեղուկի բաղադրիչների ներարկումները կարող են լինել միայն մարքեթինգային հնարք, երիտասարդացման նման մեթոդներին պետք է զգուշությամբ մոտենալ. Երբեմն սեփական արտաքինի հետ կապված փորձերը կարող են ավարտվել ողբերգությամբ»,- նշել է պլաստիկ վիրաբույժ Նադեժդա Ռոժդեստվենսկայան։
Մինչ այժմ նման դեղամիջոցներ և ընթացակարգեր Ռուսաստանում չեն փորձարկվել։