ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը կգործուղվի Լաչինի միջանցք

ԵԱՀԿ գործող նախագահը որոշել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ուղարկել Լաչինի միջանցքի տարածք և զեկուցել տեղում առկա իրավիճակի մասին։
«Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել դրան»,- գրել է Բույար Օսմանին X սոցիալական ցանցում։