Մոսկվայի Օզոնի պահեստում հրդեհ է բռնկվել. անձնակազմը տարհանվել է (լուսանկարներ)

Մերձմոսկովյան Պոդոլսկում հրդեհ է բռնկվել Օզոնի պահեստում, անձնակազմը տարհանվել է:
Այրվել են դարակաշարերի արկղերը, հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 350 քմ. հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Օգոստոսի 20-ին, ժամը 08:39-ին ՌԴ ԱԻՆ Մոսկվայի շրջանի գլխավոր վարչությունում հաղորդագրություն է ստացվել Պոդոլսկի «Օզոնի» պահեստում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը բռնկվել է 6 հարկանի շենքում»,- հայտնել են նախարարությունից։
Նշվում է, որ օպերատիվ ծառայության աշխատակիցների ժամանելու պահին տանիքից ծուխ է դուրս եկել։ Ձեռնարկության անձնակազմը տարհանվել է։
Նշվում է հրդեհի բարդության երրորդ աստիճան։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ԱԻՆ 43 աշխատակից և 16 միավոր տեխնիկա։
Լուսանկարները՝ այստեղ