Հայկ Մարության, թե Տիգրան Ավինյան․ ո՞ւմ են ձայն տալու երևանցիները
Երևանի ավագանու ընտրությունների արդար անցկացմանը չի հավատում հեռախոսային հարցմանը մասնակցած երևանցիների ավելի քան 50 տոկոսը․ այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Եթե մենք բացասական տիրույթում պատասխանները գումարենք, կստացվի, որ շուրջ 52-55 %-ը վստահում է արդար ընտրությունների անցկացմանը, ինչը կարևոր խնդիր է. թերահավատություն կա»,- նշեց Նավասարդյանը։
Տիգրան Ավինյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 9,3 տոկոսը, Հայկ Մարությանի օգտին` 3,7 տոկոսը, «Հայաստան» դաշինքի օգտին` 2,8 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի օգտին` 2,2 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջադրած Դավիթ Խաժակյանի օգտին` 2 տոկոսը։