Հզոր պայթյուն Լուգանսկում. այրվում է նավթամթերքի բազան (տեսանյութ)

Վաղ առավոտյան հզոր պայթյուն է որոտացել է Լուգանսկում։
Համանցանցում արդեն հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել ինչ-որ տարածքում։
Ականատեսների ու տեղական ԶԼՄ-ների տվյալներով` հրդեհվել է նավթամթերքի պահեստը։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել ու չի հերքվել։
Մահացածների և տուժածների մասին ևս տեղեկություններ դեռ չկան։
ԼԺՀ ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է ուկրաինական զորքերի կողմից «Տոչկա- Ու» հրթիռով հարվածելու հետևանքով։
Տեսանյութը՝ MediaHub-ի տելեգրամյան ալիքում։