Փաշինյանը բոլոր առումներով ավարտված գործիչ է․ Թևանյան

Փաշինյանը բոլոր առումներով ավարտված գործիչ է․ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի հերթական պահանջը։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը վաղուց էր քարոզում, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ երեկ արդեն նաև հայտարարեց։

«Նրա այդ հայտարարությունը հակասահմանադրական է։ Եթե 2018-ին ժողովրդի զգացմունքները սեփականաշնորհելով, պոպուլիզմ դրսևորելով, մանիպուլյացիաների գնալով Փաշինյանը եկավ իշխանության, ապա 2021-ին նա դա արեց մեծ խաբեությամբ։ Այսօր էլ տեսնում ենք՝ ինչպես է դավադրաբար հանձնվում Արցախը, թեև Փաշինյանն այլ բան էր խոստանում։ Նա խոստանում էր Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա։ Խոստացավ ու խաբեց»,- նկատեց նա։

Թևանյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի շուրջ բոլոր փուչիկները պայթում են։

«Նա իր անձնական խնդիրներն է լուծում ու բոլոր առումներով ավարտված գործիչ է»,- ասաց նա։