Առավելագույն պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի դեմ չի աշխատի. The National Interest

Չպարզաբանելով իր պատժամիջոցների նպատակն ու դրանց չեղարկման հնարավորությունը՝ ԱՄՆ-ն կանգնում է դրանց հարկադրական ուժը թուլացնելու վտանգի առաջ, գրում է The National Interest-ը:
Ինչպես նշվում է հոդվածում, կարգավորման շուրջ համաձայնությունն ընդունելի է երկու կողմի համար (ռուսական եւ ուկրաինական՝ խմբ.), անհավանական բարդ առաջադրանք կլինի, սակայն դա պատերազմին վերջ դնելու միակ միջոցն է:
«Բայդենի վրա ճնշում կգործադրվի, որպեսզի նա չօգտագործի պատժամիջոցների չեղարկման հեռանակարը՝ նման կարգավորման հասնելու գործում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար: Սակայն ինչպես եւ Աֆղանստանից զորքերի դուրսբերման հետ կապված իրավիճակում, Բայդենը պետք է ընդունի իրականությունը եւ ամերիկյան իշխանությունների սահմանները, անտեսի ներքին քաղաքական խնդիրներն ու կոշտ զիջումների գնա, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային հնարավորինս լավ արդյունք ապահովելու համար», - նշում է հոդվածի հեղինակ Ուիլ Սմիթը: