Սան Ֆրանցիսկոյում ստորգետնյա պահեստում պայթյուն է եղել (տեսանյութ)

Երեկ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փշրվել են բնակելի շենքերի ապակիները, վնասվել է Tesla ավտոմեքենան․ հայտնում է ABCNews լրատվական գործակալությունը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա պահեստում, բռնկված հրդեհը լուրջ խնդիրներ է առաջացրել Սան Ֆրանցիսկոյի թաղամասերից մեկում:
«Պայթյունն ինձ բառացիորեն տապալեց գետնին։ Հավանաբար սա ամենաուժեղ պայթյունն էր, որը ես երբևէ լսել եմ», - ասել է Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Դեյվիդ Չանգը:
Տեսանյութն՝ այստեղ