Անմեղսունակը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է:
Զարմացածը
Պարզվում է՝ ՔՊ-ում դեռ կան մարդիկ, նույնիսկ պատգամավորներ, որոնց թվում է՝ իրենք այնքան իդեալական են կառավարում, որ մարդկանց բողոքի տեղ չի մնում: «Ի՞նչը մենք ընենց չենք անում, որ մեզ քննադատեն և հետևաբար առաջնորդեն ժողովրդին»,- լրագրողին զարմացած ասել է Աղազարյանը:
Մանիպուլյատորը
Մի քանի բան Աղազարյանին հիշեցնենք:
Ձեր նախապատերազմյան քաղաքականությունը հանգեցրել է պատերազմի, մարդկային և տարածքային անդառնալի կորուստների:
Ձեր հետպատերազմյան քաղաքականությունը հանգեցրել է Արցախի, Հայաստանի 200 կիլոմետր քառակուսի տարածքի կորստին:
Դուք տապալել եք նախընտրական բոլոր ծրագրերը, կառավարության ծրագիրը:
Սեփական իշխանությունը պահպանելու համար դուք գնացել եք բռնությունների և ռեպրեսիաների, ինչի գագաթնակետը դարձան հունիսի իրադարձությունները:
Աղազարյանի ցինիզմն ընդամենն ընդգծում է նրա պատասխանատվությունը՝ անհատապես և թիմի մակարդակով:
Վահրամ Բագրատյան