Ներքին Հանդ համայնքի «Սոսու պուրակ» արգելավայրում տնկվել են արևելյան սոսիներ

Ներքին Հանդ համայնքի «Սոսու պուրակ» արգելավայրում տնկվել են արևելյան սոսիներ

Նոյեմբերի 5-ին համապետական ծառատունկի շրջանակներում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ սահմանապահ Ներքին Հանդ համայնքում գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրում տնկվեցին արևելյան սոսիներ։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

Ծառատնկման համար օգտագործվել են «Սոսու պուրակ» արգելավայրում գործող տնկարանում աճեցվող ծառերը։