Կիրովի շրջանի անտառում Մի-2 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել

Կիրովի շրջանի անտառում Մի-2 ուղղաթիռ է կործանվել, երեք մարդ զոհվել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը Telegram-ի իր ալիքում։
« «ՌԴ ԱԻՆ փրկարարները հայտնաբերել են երեք մահացածի դիեր»,- նշել են նախարարությունից։
Մինչ այս վարչությունը հայտնել էր, որ Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կիրովի շրջանի Բելենկի գյուղի մոտակայքում գտնվող անտառում։ Նշվում է, ինքնաթիռում չորս մարդ է եղել։